Popis: |
Հայ ժողովրդի մեծ երախտավոր և հումանիստ՝ դանիուհի օրիորդ Կարեն Եպեն, 1922 թ․ հաստատվելով Հալեպում, Ազգերի լիգայի նյութական աջակցությամբ ձեռնամուխ եղավ ցեղասպանության ընթացքում առևանգված և մահմեդականների տներում ու հարեմներում բռնի պահվող հայ կանանց ու երեխաների ազատագրման գործին։ Նրան նյութական օգնություն ցուցաբերեցին նաև Յոհ․ Լեփսիուսը և հայ ժողովրդի եվրոպաբնակ բազմաթիվ այլ բարեկամներ։ Փրկարար աշխատանքներն իրականացվում էին անձնուրաց, արևելյան լեզուներին տիրապետող և Թուրքիայի՝ խնդրո առարկա վայրերին քաջատեղյակ մի շարք հայերի միջոցով, որոնք, հանդես գալով որպես առևտրականներ, կույր երաժիշտների և մահմեդական հարեմներ ու տներ ազատ մուտք ունեցող այլ անձանց միջոցով կապ էին հաստատում այնտեղ գտնվող ազգակիցների հետ և ապա իրականացնում էին նրանց փոխադրումը Հալեպ։ Նրանցից ոմանք վրեժխնդրության զոհ դարձան։ Փրկարար աշխատանքների ընթացքում, որոնք տևեցին մինչև 1930 թ-.-ը, ազատագրվեցին, ընդհանուր առմամբ, 2000 հայեր, որոնցից 705-ը՝ Յոհ․ Լեփսիոսի ու նրա կազմակերպության տրամադրած միջոցներով։ Կ․ Եպեն միաժամանակ հոգ էր տանում ազատագրված երեխաների ազգային ինքնագիտակցության արթնացման և հայեցի կրթության կազմակերպման համար, իսկ չափահասներին ու կանանց տրամադրում էր նաև մասնագիտական ուսուցում, որի միջոցով նրանք ունակ էին դառնում ապահովելու սեփական ապրուստը։ Выдающийся гуманист датчанка Карен Йеппе, в 1922 году обосновавшаяся в Алеппо, при финансовой поддержка Лиги Наций развернула деятельность по спасению похищенных во время Геноцида армянских женщин и детей, которые насильно были отданы в мусульманские гаремы либо содержались в домах мусульман. Поскольку выделенных Лигой Наций средств было недостаточно, посильная помощь была предоставлена также И. Лепсиусом и другими европейцами. Движимые чувством сострадания, свою лепту в дело спасения оказавшихся в неволе армянских женщин и детей внесли армянские мужчины, владевшие восточными языками и хорошо ориентировавшиеся в местности. Последние под видом торговцев либо слепых музыкантов получали доступ в гаремы и дома мусульман, устанавливали связь с находившимися там лицами армянского происхождения и помогали им перебраться в Алеппо. Многие из этих мужчин становились жертвами мусульман. В ходе этой гуманитарной операции, которая длилась до 1930 года, удалось спасти 2000 армян, 705 из которых обрели свободу благодаря средствам, предоставленным организацией Иоганнеса Лепсиуса. Одновременно Карен Йеппе пыталась пробудить в них чувство национального самосознания, решать вопросы организации их образования, а также профессионального обучения. |